Վարչապետը այսօրվա իր լայվում բավականին ընդգրկուն քարտեղ ներկայացրեց հեղափոխության երկու տարվա արդյունքներից հիասթափված հասարակության շերթերի մասին: Անկախ նրանից, դուր է գալիս մեղ, թե ոչ առաջարկած դասակարգումը, մենք մոտակա ժամանակ այդ իրողության հետ ենք գործ ունենալու եւ դրանով են պայմանավորված լինելու շատ որոշումները: Տեսանկյունի հարց է, իհարկե, բայց, կարծում եմ, վարչապետը հստակ տարբերակում չի դնում ինքն իր համար (ելնում եմ Փաշինյանի լիովին անկեղծ լինելու կանխավարկածից), մի կողմից, հեղափոխության փաստից, մյուս կողմից, հեղափոխությունից ակնկալվող, բայց չստացված անձնական/խմբային օգուտներից եւ, երրորդ կողմից, հեղափոխության չիրականացված նվաճումներից հիասթափությունների միջեւ: Բացի դրանից, առաջարկած դասակարգումից, համոզված եմ, պետք է հանել "արեւմտամենտերին" եւ "ռուսամենտերին", քանի որ նրանք այս կամ այն կերպ տեղավորվում են նշված որեւէ այլ կատեգորիայում: Հիասթափվածների իմ թվարկած "երեք
շարասյունների" տարբերակումը չդնելը որոշակի դժվարություններ է առաջացնելու իշխանություն֊հանրություն հարաբերությունները կառուցելու առումով, բայց, կրկնվեն, սա է իրողությունը: Հետեւաբար, դա ենթադրում է նաեւ "երրորդ շարասյան", որին ինձ էլ եմ դասում, հետագա կողմնորոշման ճշգրտում: Ի տարբերություն մյուս երկու "շարասյունների", այն կարող է կառուցողական ներդրում ունենալ հետագա գործընթացներում, թեեւ առանձին իրավիճակներում ավելի անցանկալի է դառնալու իշխանության համար, քան ակնհայտ քաղաքական հակարակորդները: Այն բարձր նշածողերը, որ սահմանել էին երկրում բարեփոխումների համար, պայմանականորեն ասած, "ռոմանտիկները"/"իդեալիստները", մեծամասամբ անհասանելի են մնալու եւ դրանից պետք է հնարավորինս քիչ նյարդայնանալ, փիլիսոփայորեն ընդունել բաց թողնված հնարավորությունները: Դա, բնականաբար, նվազեցնելու է "երրորդ շարասյան" ՕԳԳ֊ն, բայց վերջինը էլ ավելի կնվազի, եթե "ռոմանտիկները" ինքնամեկուսացվեն ոչ միայն համավարակի պայմաններում, այլ հանրային կյանքից ընդհանրապես: Ասածս չի նշանակում հրաժարում իդեալներից, կամ բարձր նշածողեր դնելու փորձերից: Ուղղակի, գիտակցենք, որ, ցավոք, դրանք հետաձգվում են անորոշ ժամանակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել