Factor.am-ը գրում է․
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Համապատասխան բուժում է ստանում: Նրա հետ կոնտակտ ունեցած անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացված են»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք դատախազը տանն է բուժում ստանում, թե բուժհաստատություն է տեղափոխվել, Արևիկ Խաչատրյանը պատասխանեց. «Գիտեմ, որ հիվանդանոցում է եղել, վիճակը լավ է»։
Նա նաև հավելեց, որ կորոնավիրուսով վարակված դատախազի մոտ հիվանդությունը նախորդ շաբաթ է հայտնաբերվել։
Նյութի աղբյուր՝ https://factor.am/242520.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել