Կարանտինը՝ կարանտին, բայց երբեմն տնից դուրս գալ ստիպված ենք։ Եվ այդ ժամանակ հարց է ծագում` ինչպես պաշտպանվել հնարավոր վարակումից։ Ներկայացնում է բժիշկների կարծիքները պաշտպանիչ ձեռնոցների վերաբերյալ։

Նախկին բուժքույր Մոլի Լիքսին տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, որ ձեռնոցները կարող են անգամ վնասել։

Տեսանյութում նա ցույց է տալիս, թե ինչպես է ձեռնոցներով խանութ գնում։ Մանրէների դերը ներկն է կատարել։

Ներկի օգնությամբ նա ցույց է տալիս, թե ինչպես են բակտերիաները հայտնվում ձեռքերի վրա տարբեր մակերեսների հետ շփումից։

Մեր ձեռնոցներն արդեն կեղտոտ են խանութում մթերքների հետ շփվելուց հետո։ Բայց ահա մենք հանում ենք հեռախոսը, հավաքում ենք համարը և մանրէները թողնում ենք հեռախոսի էկրանին։ Հետո քորում ենք քիթը, պատասխանում ենք զանգին և ահա, մեր դեմքն էլ կեղտոտվեց։

Մոլին հիշեցնում է նաև, որ ձեռնոցները պետք է աղբամանը նետել, այլ ոչ թե ոտքերի տակ։ Հետո ցույց է տալիս, թե ինչպես ենք ձեռնոցները հանելուց հետո վերցնում մեր հեռախոսը, և մանրէներն արդեն մեր ձեռքերի վրա են։ Հենց սա էլ կրկնակի կեղտոտումն է։ Այնպես որ, ձեռնոցներ կրելը չի ազատում ձեռքերը լվանալուց և մակերեսները ախտահանելուց։

Այս մասին է պատմում նաև բժիշկ Dr Karan Raj-ը։

Ներկի փոխարեն նա սովորական գրիչ է օգտագործում և ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր կեղտոտ ձեռնոցով պատահաբար դիպչել դեմքին։ Ի դեպ, ձեռնոցների վրա ավելի շատ մանրէներ կան, քան ձեռքերի, որոնք մենք լվանում և ախտահանում ենք։

Ինչ վերաբերում է դիմակներին, բժիշկները դրանց շուրջ միանշանակ կարծիք չունեն։ Dr Karan Raj-ը կարծում է, որ դիմակները պետք են նրանց, ովքեր արդեն հիվանդ են, հիվանդներին խնամողներին և բուժաշխատողներին։ Դիմակները լիովին չեն պաշտպանում օրգանիզմը վարակից, քանի որ վարակը կարող է նաև աչքերով անցնել։

Դիմակների և ձեռնոցների ամենամեծ վտանգն այն է, որ դրանք պաշտպանվածության կեղծ զգացողություն են առաջացնում։ Բայց պաշտպանության այդ միջոցները երբեք չեն կարող փոխարինել կոնտակտներից խուսափելուն, ձեռքերն ու երեսը լվանալուն։ Այս մասին մի մոռացեք։

@dr.karanr

Spread knowledge not the virus! ##staysafe ##socialdistancing ##quarantine ##ppe ##doctorsoftiktok ##edutokhealth ##gloves

♬ original sound - dr.karanr
@dr.karanr

Spread knowledge not the virus ##staysafe ##socialdistancing ##ppe ##quarantine ##facialmask ##doctorsoftiktok ##edutokhealth ##hospital ##nhs ##gloves ##health

♬ original sound - dr.karanr
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել