Հունաստանի կառավարությունը տուրիստական ընկերություններին, հյուրանոցներին, ինչպես նաև ավիաընկերություներին թույլատրել է գումարի դիմաց տրամադրել վաուչերներ իրենց այն հաճախորդներին, ովքեր, կորոնավիրուսով պայմանավորված, չեն կարողացել օգտվել ծառայություններից:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ վաուչերները տրվում են 18 ամսով: Հաճախորդները կարող են դրանք օգտագործել, եթե 2020 թվականի փետրվարի 25-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը գնել են ծառայություններ, սակայն հետո չեղարկել են: Դա վերաբերում է նաև նավով ուղևորությունների տոմսերին:
18 ամսվա ընթացքում զբոսաշրջիկները կարող են ցանկացած ժամանակ օգտագործել իրենց վաուչերները, որոնք հավասար կլինեն այն գումարին, որքան մինչ այդ վճարել է քաղաքացին ծառայությունների համար: Տուրիստական ընկերությունները պարտավոր են իրենց հաճախորդներին տեղեկացնել վաուչեր ստանալու հնարավորության մասին ամրագրումը չեղարկելուց 30 օրվա ընթացքում: Եթե դա տեղի չունենա, ապա ընկերությունները ստիպված կլինեն վերադարձնել գումարը: