Ոչինչ մի արա, երբ բարկացած ես
Որոշ մարդիկ կարծում են, որ բարկությունը կենտրոնացնում է էմոցիաները, բայց դա այդպես չէ: Դա նույնն է, որ կենտրոնանաս կալեյդոսկոպի վրա: Պետք է սպասել, մինչև բարկությունն անցնի, և իրավիճակին այլ կողմից նայել: Ժամանակը դեղամիջոց է, որը հանգստացնում է բարկությունը: Իսկ հետո կարելի է գործել: Բարկությունը ներքին վախի արտաքին դրսևորումն է: Վախը կարող է ճիշտ լինել, բայց բարկությունը թույլ չի տալիս դա տեսնել:
Ոչինչ մի արա, երբ քեզ մոտ պարանոյա է
Վախն օգնում է կենտրոնանալ: Բայց հաճախ պարանոյա ես զգում, երբ պատկերացնում ես քո ապագան՝ քաոսում ընկղմված, լի տառապանքներով ու ատելությամբ: Լավագույն տարբերակն է՝ նստել ու մտածել ռեալիստական ապագա՝ հիմնվելով նրա վրա, որ այն, ինչից վախեցել ես նախկինում, 99%-ով չի կատարվել:
Ոչինչ մի արա, երբ անհանգստանում ես
Չկա ոչ մի կարևոր բան, որ չի կարող սպասել: Իսկ եթե դա իրոք շատ կարևոր է, ապա այն ճանապարհ է դեպի քեզ, այլ ոչ թե դեպի իրավիճակը: Հնարավորություն է ասելու՝ ինչ կարելի է փոխել իմ կյանքում, որպեսզի նմանատիպ իրավիճակներն ինձ այսպիսի վիճակի չհասցնեն: Ի՞նչ կարող եմ ես փոխել: Իսկ հետո վայելել այդ փոփոխությունները:
Ոչինչ մի արա, երբ հոգնած ես
Որպեսզի բարձրացնես սեփական արդյունավետությունը, ավելի լավ է նորմալ քնես, քան այդ վիճակում գլուխ կոտրես:
Ոչինչ մի արա, երբ ուզում ես որևէ մեկին դուր գալ
Եթե ներդնում ես քծնանք, ուշադրություն, կեղծ սեր և ստանում ես արդյունք, այսինքն՝ պատասխան կեղծ սեր, ապա շարունակում ես ապրել երջանկության որոնման պատրանքներով՝ խուսափելով մղձավանջային իրականությունն ընդունելուց: Դա օգնո՞ւմ է քեզ բավարարված զգալ: Երբե՛ք: Մտածեք ձեր կյանքի ամենաերջանիկ պահի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել