Politica.am-ը գրում է.

Այս օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը Երևանի տարբեր հատվածներից ծառերի հետ տարվող էտման աշխատանքների արդյունքում կատարելապես մերկացված ծառերի լուսանկարներ են հրապարակում՝ իրենց մտահոգությունները հայտնելով ծառերի հետագա կենսագործունեության հնարավորության հետ կապված։ Այս հարցի վերաբերյալ մենք մեկնաբանություն էինք խնդրել Երևանի պետական բժշկական համալսարանի կանաչապատման, բարեկարգման խմբի ղեկավար, Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Վարդանյանից:

Մեզ հետ զրույցում տիկին Վարդանյանը նշեց․ «Ծառերի խնամքի աշխատանքները մեր քաղաքում շատ հեռու են գրագետ և գոհացուցիչ լինելուց: Ես արձագանքեցի սոցցանցից ինձ ուղղված հարցադրումներին՝ պատասխանելով, որ կատարվել է անթույլատրելին: Նախ, ծառերը արդեն կանաչ վիճակում ամբողջ սաղարթից զրկելը ապրիլ ամսին, մեղմ ասած, բարբարոսություն է: Ծառը զրկվում է ֆոտոսինթեզ կատարելու և սնվելու հնարավորությունից, հսկայական վերքեր են առաջանում, իսկ ծառի կյանքի տևողությունը բազմակի նվազում է:Լուսանկարը՝ Սոնա Ազարյանի ՖԲ էջից, ապրիլի 9, 2020 թ․

 Լուսանկարը՝ Սոնա Ազարյանի ՖԲ էջից, ապրիլի 9, 2020 թ․

Եվ հետո, կորոնավիրուսի հետ կապված էպիդվիճակը թելադրում է, որ փոշին ֆիլտրող տերևների մակերեսը քաղաքում լինի ինչքան հնարավոր է շատ, քանի որ Հարվարդի համալսարանի վերջին աշխատանքները բացահայտեցին, որ հիվանդության բարդությունների և մահացության ամենաբարձր թվերը գրանցվեցին աղտոտված տարածքներում: Օգտագործված մեթոդաբանությունը արգելված է զարգացած երկրներում:Լուսանկարը՝ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից, ապրիլի 18, 2020 թ․

 Լուսանկարը՝ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից, ապրիլի 18, 2020 թ․

Մեր կողմից տարվա սկզբին որոշում էր կայացվել, մասնագետների խիստ սակավության պատճառով, այս տարվա գարնանը էտ առհասարակ չիրականացնել, պարզապես կատարել ծառերի սանիտարական մշակում, պարարտացում, արտաարմատային սնուցում: ՀՈԱԿ-ի դենդրոլոգը ֆիզիկապես ի վիճակի չէ միայնակ վերահսկել ամբողջ Երևանը, անհրաժեշտ են էտ իրականացնող մասնագիտացված, վերապատրաստված և լիցենզավորված խմբեր, ինչի մասին բազմիցս խոսել ենք ՀՈԱԿ-ում մեր հանդիպումների ժամանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել