«Նստենք տանը, սովից կոտորվե՞նք» փաստարկի մասին։

Կարելի է տանը չնստել, բայց տնից դուրս գալով փողը միևնույն է չի գա լցվի ձեր գրպանը։

Ամբողջ տնտեսությունն է կանգնած։ Նույնիսկ եթե Հայաստանի տնտեսությունը կանգնած չլիներ, միևնույն է՝ աշխարհի տնտեսություններն են կանգնած։ Վրաստանով ամեն բեռնատարի անցնելը՝ պատմություն է։ Դրսում շատ գործարաններ, հիմնարկներ չեն աշխատում, ապրանք չեն մատակարարում։

Հիմա պատկերացրեք, որ այդ ծանր տնտեսական վիճակում մի հատ էլ վարակ կպնի ձեզ, դրանից արդյոք ձեր ֆինանսական վիճակը կլավանա՞, դրանից ձեր երեխան ավելի կուշտ կլինի՞։

* * *

Իսկ եթե դուրս գալու ցանկությունը հոգեբանական է, ապա կարելի է դուրս գալ, եթե պաշտպանվել այնպես, որ կտրուկ նվազի վարակվելու հավանականությունը։ Կարող եք, օրինակ՝ մի ժամ զբոսնել արագ քայլով, եթե ոստիկանություն հարցնի, պատասխանել, որ մարզվում եք (ու դա սուտ չի լինի և պարետն էլ թույլ է տալիս)։

* * *

Իսկ եթե արխայնացած ելումուտ անելու պատճառով վարակի տարածման տեմպերն ավելացան, ինչին կհետևի կարանտինի խստացումը, ապա դրանից ո՛չ տնտեսության հարության սկիզբը կմոտենա, ո՛չ էլ հոգեբանական վիճակը կլավանա։

Խնայենք իրար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել