Յուրաքանչյուր մարմին ունի իր ուրույն բույրը։
Բացի դրանից, ցանկացած մարդ ունի բույրերի նկատմամբ իր ճաշակը։
Այնուամենայնիվ, կան մի շարք պատճառներ և գործոններ, որ կարող են ազդել մարմնի բույրի վրա։
Օրերս կազմվել է մթերքների ցուցակ, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, հետաևաբար՝ մամնի բույրի վրա։
Օրինակ՝ ալկոհոլն ազդում է լյարդի վրա, նրա մոտ 10 տոկոսը դուրս է գալիս քրտինքի, շնչառության և մեզի միջոցով։
Այն կարող է ազդել մարմնի հոտի վրա՝ վատ առումով։
Սխտորն այն մթերքներից է, որը դուրս է գալիս քրտինքի միջոցով։
Պրահայում կատարված հետազոտությունները պարզել են, որ մսակերների քրտնարտադրությունն ավելի առատ է, քան բուսակերներինը, և շատ վատ հոտ է արձակում։
Մեթիլային միացություններ պարունակող մթերքները՝ սպանախը, ճակնդեղը, սոյան և այլն, նպաստում են, որ մարմնից վատ հոտ գա։
Սրանք արտադրում են տրիմեթիլամին, այն դուրս է գալիս քրտինքի միջոցով և ձկան հոտ ունի։