Yerevan.Today-ը գրում է․
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բանակում չծառայելու վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։
Այսպես. մենք գրել էինք, որ Լևոն Անդրանիկի Քոչարյանը, 2019թ. հունիսի 16-ին ավարտելով ասպիրանտուրան, միանգամից թեկնածուական ատենախոսություն չի պաշտպանել, ուստի ենթակա է եղել պարտադիր ժամկետային զորակոչի։ Սակայն նա երկու զորակոչ բաց է թողել, որից 8 ամիս հետո՝ 2020 թվականի փետրվարի 20-ին, պաշտպանել է ատենախոսությունը։
Մենք հարցում էինք ուղարկել պաշտպանության նախարարություն, թե ինչ հիմքով է որ տվյալ անձը չի զորակոչվել, եթե նա արդեն օգտվել է բոլոր կրթական տարկետումներից։ ՊՆ-ն չէր տալիս հիմքը՝ երկու հարցմանն էլ ի պատասխան հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ Սակայն ՊՆ-ն նախկինում նույնաբովանդակ այլ հարցումներին՝ ուղղված նախկին պաշտոնյաների զավակներին, տալիս էր բավականին մանրամասն տեղեկատվություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։