Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ Յորքի արքայադուստր Բեատրիսի եւ Էդուարդո Մոպելի Մոցիի հարսանիքը, որը ծրագրված էր 2020թ.-ի մայիսի 29-ին, կտեղափոխվի։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է։

«Առայժմ չի ծրագրվում մեծ հարսանիք կազմակերպել։ Բեատրիսն ու Էդուորդոն այս բարդ ժամանակահատվածում նույնիսկ չեմ մտածում այդ մասին։ Երբ ամեն ինչ փոխվի, նրանք լրջորեն կզբաղվեն պատրաստությամբ, բայց ոչ հիմա»,- Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք՝ սիրահարները պետք է երդում տային մայիսի 29-ին եւ հյուրերին հավաքեին Բուքինգհեմյան պալատի այգիներում։ Սակայն զույգը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնական ընդունելություն անցկացնել։ Բեատրիսն ու Էդուարդոն պատրաստ էին հրավիրվածների թիվը նվազեցնել մինչեւ 150-ի եւ համեստ հարսանիք կազմակերպել։ Սակայն ժամանակակից հանգամանքներում նույնիսկ այդ արարաողությունն անցկացնելը հնարավոր չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել