Վաղ, թե ուշ կենդանիները պետք է նկատեին, որ մարդիկ անհետացել են և նրանք հանգիստ կարող են զբաղեցնել իրենց տարածքը: Այդպես տեղի ունեցավ Հարավաֆրիկյան Հանրապետութունում գտնվող Կրյուգերի ազգային պարկում, որտեղ առյուծները քնել են երբեմնի մարդաշատ փողոցում:
Պարկի աշխատակից Ռիչարդ Սոուրին դա նկատել է այցի ժամանակ: BBC-ն տեղեկացնում է, որ մարտի 25-ից պարկը փակվել է, այն կարանտինի պայմաններում է, սակայն Սոուրին շարունակում է աշխատել: Նա պատմել է, որ նման տեսարանի սովորաբար կարող էին ականատես լինել գիշերային ժամերին, երբ պարկում ոչ ոք չէր լինում: Հիմա այնտեղ ոչ ոք չկա նույնիսկ ցերեկը, այդ իսկ պատճառով առյուծները որոշել են պառկել ճանապարհին և ուշադրություն չեն դարձրել ավտոմեքենայով մոտեցող Սոուրիին:
«Այստեղ առյուծներն իրականում սովոր են ավտոմեքենաներով շրջող մարդկանց: Բոլոր կենդանիներն ունեն վախի զգացողություն հետիոտնի նկատմամբ, այնպես որ, եթե ես լինեի ոտքով, ապա նրանք երբեք թույլ չէին տա ինձ մոտ գնալ իրենց»,-ասել է նա:
Ռիչարդ Սոուրին լուսանկարներն արել է հեռախոսով իր ավտոմեքենայից: