Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, քանի դեռ չկա պատվաստանյութ, չի կարելի խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին, սակայն իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ ծովափում հնարավոր լինի իտալացիների հանգիստը կազմակերպել:
Քննարկվում է ծովափին հանգստի համար նախատեսված իրերի կահավորումն այնպես կազմակերպել, որ միմյանց միջև հեռավորությունը լինի 10-14 մետր: Նշվում է, որ ծովափում հանգստանալու համար տարիքով մարդկանց համար կսահմանվի կոնկրետ ժամ:
Տարածքն ախտահանելու գործընթացը կլինի ամենօրյա: Ընդհանուր խաղահրապարակներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել