Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, քանի դեռ չկա պատվաստանյութ, չի կարելի խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին, սակայն իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ ծովափում հնարավոր լինի իտալացիների հանգիստը կազմակերպել:

Քննարկվում է ծովափին հանգստի համար նախատեսված իրերի կահավորումն այնպես կազմակերպել, որ միմյանց միջև հեռավորությունը լինի 10-14 մետր: Նշվում է, որ ծովափում հանգստանալու համար տարիքով մարդկանց համար կսահմանվի կոնկրետ ժամ:

Տարածքն ախտահանելու գործընթացը կլինի ամենօրյա: Ընդհանուր խաղահրապարակներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել