Ավինյանին, Թորոսյանին ու այլ #ՊԵՏԱԿԱՆ_ծԱՅՐԵՐ-ի սեր կխոստովանի։ Մի տասը անգամ կասի «արդյունավետ» ու «փայլուն», հետո ինքն իր մի ձեռքով մյուս ձեռքը կսեղմի ու կհայտարարի հաջողված հակահամաճարակային իրավիճակ։ Հետո, իբրև թե անսալով ժողովրդի՝ «թողեք աշխատենք» պահանջին, կներկայացնի բազմաքայլ՝ տնտեսական վերաակտիվացման ու կարանտինի թուլացման ծրագիր, իրենց պաշտելի՝ «արևմտա-սահմանյան» փորձը վկայակոչելով։ Աշխարհի տնտեսությունը դուխով գրավելու կտեր էլ կտա ու կասի՝ հայդե գործի։

Իսկ ահա, թե ինչ ձեզ չի ասի Փաշինյանը։ Չի ասի, թե էդ ոնց եղավ, որ հարևան Վրաստանում կան 3 անգամ քիչ վարակված ու 6 անգամ քիչ մահացած։ Չի ասի, թե էդ ոնց եղավ, որ «առաջ ունենում էինք 50 դեպք, բայց 1 աղբյուրից, հիմա ունենում ենք 30 դեպք, բայց 20 տարբեր աղբյուրներից», ու թե ոնց եղավ, որ «վիրուսի շրջանառությունը` որպես էդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»։ Չի ասի, թե էդ ոնց եղավ, որ երբ ամբողջ աշխարհը փակվում էր տներում, ինքը բազմամարդ հավաքներ էր կազմակերպում մարզերով մեկ ու հայտարարում, թե «կորոնավիրուսն ում շունն ա», «կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք»։ Ու չի ասի, թե էդ ոնց եղավ, որ հիմա, երբ փաստացի թե՛ վարակի օջախները, թե՛ հիվանդները շատ ավելի շատ են, քան արտակարգ դրություն հայտարարելու օրը, հետևաբար և՝ ձեզ սպառնացող ռիսկը, ձեզնից շատերին ուղարկելու է գործի։

Չի ասի, որ ամբողջովին մսխել ու վատնել են այն շատ թանկ գինը, որը մենք հեռատեսորեն վճարել էինք մեր սեփական գրպաններից ու տնտեսությունից վիրուսը Հայաստանում մեկուսացնելու ու տարածումը բացառելու համար։ Չի ասի, թե Կենտրոնական bանկն ինչպես է միջազգային պահուստները թալանել, մեր տնտեսության ու ապագայի հաշվին դոլարը, և հետևաբար, ձեր ներվերն ու Նիկոլի ռեյտինգը կայուն պահելու համար։ Չի ասի, թե ինչ հարված է ստացել ամբողջ տնտեսությունը, հատկապես ֆինանսական ոլորտը։ Չի ասի, թե ոնց եք դուք ձեր հետաձգված վարկերի կուտակված տոկոսները տալու բանկերին ու դեռ քանի մարդ է տուն-տեղից զրկվելու ԴԱՀԿ-ով։ Էդ անտերը չեն չեղարկել, հետաձգել են։ Ինքն էլ մուննաթ էր գալիս ԱԺ ամբիոնից, երբ հարց բարձրացվեց տոկոսները ներելու։

Իսկ այս ամենը Չի ասի, որովհետև մենք վճարել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի արդար գինը, բայց չենք ստացել ոչինչ։ Մեզ քցել են։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ իմպոտենտ, ոչ կոմպետենտ ու պոպուլիստ գործելաոճի պատճառով։ Ո՛չ ժամանակին են արձագանքել, ո՛չ պատշաճ կարանտին են ապահովել ու պարտադրել, ո՛չ կարողացել են վիրուսի տարածումը կանխել։ Իսկ էն 16 դիակը, որոնցից կարելի էր խուսափել, 2 դանակահարված ոստիկանը, ու էլի բազմաթիվ նոր մահերը, որոնք լինելու են ձեզ գործի ուղարկելու արդյունքում, իրենց խղճի վրա են։

Սա պոստմոդեռն էմոկրատիա է, բարեկամներ, ամենահակամարդկային կառավարման մոդելը։ Նրանց համար դուք հույզերի կծիկ եք ու քվեաթերթիկի գծիկ։ Ժպտացե՛ք, ժողովուրդ, ժպտացե՛ք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել