Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ահազանգել են պարետատուն: Խնդիրն այն է, որ ՀՈԱԿ-ը մի քանի շաբաթ չէր աշխատում աշխատակիցների վատառողջ լինելու պատճառով, տեղեկացնում է Shamshyan.com-ը․

Աշխատակիցներից ոմանք անգամ մեկուսացվել և թեստավորվել են: Բարեբախտաբար, պատասխանները բացասական են եղել, ու նշանակվել է ինքնամեկուսացման ռեժիմ: Բայց արդեն երեկ ՀՈԱԿ-ը վերսկսել է աշխատանքը, չնայած որ աշխատակիցները շարունակում են ջերմել, իսկ ինքնամեկուսացման ռեժիմը դեռ չի ավարտվել: Մեր տեղեկություններով աշխատակիցներին աշխատանքի է կանչել ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը՝ չապահովելով անգամ նրանց աշխատանքի գալու պայմանները:

Իսկ արդեն այսօր նրանցից մի քանիսը նորից տեղափոխվել են մեկուսացման: Ստացվում է, որ այստեղ նույնպես բարձիթողի վիճակ է, սակայն այս անգամ խնդիրը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, որը վտանգվում է տնօրենի աշխատանքը սխալ կազմակերպելու կամ քմահաճույքի պատճառով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ քաղաքապետն իր վերջին լայվի ընթացքում հասցրեց նաև ՍՏԵԼ՝ ասելով, որ համայնքապատկան բոլոր կազմակերպությունները շարունակում են աշխատել, մինչդեռ նշված ՀՈԱԿ-ն արդեն իսկ չէր աշխատում: Անտեղյակ քաղաքապետ, անզոր տնօրեն, արդյունքում տուժում են համայնքն ու աշխատակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել