Armversion.am-ը գրում է.
Հայաստանի իշխանությունը խիստ մատերիալիստական մոտեցում ունի կյանքի հանդեպ:
Նրանց աշխարհայացքի հիմքում այն գաղափարն է, որ պաշտոնն ու հարստությունն ամենակարևոր կատեգորիաներն են:
Պատահական չէ, որ իշխանության պատկերացրած պատիժը՝ սրան կամ նրան պաշտոնանկ անելն է:
Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, երբ նրա տան մոտ մարդ էր սպանվել:
Իշխանությունները համարեցին, որ Լիսկան արդեն պատժվել է, նրա հասցեին նույնիսկ կարեկցական արտահայտություններ հնչեցին, բայց Սյունիքի ֆեոդալը չզրկվեց արտոնությունների այն համակարգից, որը նրան տրվել է իշխանության կողմից ՝ ամենաբարձր մակարդակով:
Հենց այս հանգամանքն էլ լկտիացնում է նախկին պաշտոնյային, ով իրեն շարունակում է համարել իրավիճակի տեր ու տնօրենը, հարցազրույցներ է տալիս, դասախոսություններ է կարդում ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին, նրա եղբորորդին մարդ է դանակահարում, ինքն այգեպան է ծեծում:
Նման մանր բաների համար Լիսկային չեն պատժի, որովհետև կրկնվեմ` «վերևներում» համարում են, որ արդեն նրան պատժել են՝ պաշտոնը ձեռքից խլելով:
Նույն տրամաբանությամբ է գործում Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա է որոշում՝ երբ ներկայանալ դատարան, ում հարցերին պատասխանել, նույնիսկ՝ սահմանափակում է լրագրողների աշխատանքը, ծեծում է մեղադրյալի հորը:
Պաշտոն չունենք, բայց նախագահը սարի պես մեր թիկունքին կանգնած է՝ սա է լիսկաների և վարդանիկների մեսիջը հանրությանը:
Իսկ մեզ մնում է տխուր հետևություններ անել, մասնավորապես՝ ենթադրել, որ Հայաստանում իշխող բուրգի գործունեության հիմքում ոչ թե սահամանադրականությունն ու իրավականությունն է, այլ«պանյատիաները», որոնք էլ պահպանում են նույն այդ բուրգի կայունությունը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ