Աշխարհի ամենահարուստ գրող Ջոան Ռոուլինգը գնել է իր մանկության տունը, որը նրան ոգեշնչել է մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին գիրքը գրելիս:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, ներկայում Շոտլանդիայում բնակվող Ռոուլինգը մանուկ հասակում ապրել է Անգլիայի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Թաթշիլ գյուղում: Նշվում է, որ Հարիթ Փոթերի մասին գրքերում տեղ գտած բազմաթիվ նկարագրություններ կապ ունեն Թաթշիլում գտնվող տան հետ:
Քարե երկհարկ շինությունը ներսից բազմաթիվ նմանությունների ունի Փոթերի բնակության վայրի՝ Դըրզլիների տան հետ: Այնտեղ կա այն նույն փոքրիկ, անհարմար, աստիճանների տակ գտնվող սենյակը, որում ապրում էր Հարին:
Այժմ Ռոուլինգը պատրաստվում է վերանորոգել 400 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը:
Աղբյուրը հավելում է, որ գրքում նկարագրված ուսուցիչների և աշակերտների բնութագրման հարցում հեղինակը ներշնչվել է իր իսկ դպրոցական միջավայրի հիշողություններից: