Ինչ է պետք անել:

• Անպայման պետք է բոբիկ քայլել: Իհարկե, դրսում դա անելը համարյա թե անհնար է. քայլեք տանը: Հանեք հողաթափերը և քայլեք թեկուզ 10 րոպե: Եթե դա անեք օրը 3 անգամ, վստահ եղեք, որ կապրեք ավելի երկար: Անպայման պետք է քայլել և՛ կրունկների, և՛ ոտքի մատների, և՛ ոտնաթաթի ներքին ու արտաքին մասերի վրա: Դա ամրացնում է ոտքերի մկաններն ու ոսկորները, լավացնում է արյան շրջանառությունը, հետևաբար լավացնում է ներքին օրգանների աշխատանքը:

• Հենց հիմա սկսեք թեթև հարվածել ձեր ոտնաթաթերին և արեք դա ամեն օր: Հարվածեք շատ թեթև, անմիջապես ոտքի մատների ետևում: Դրա համար կարելի է օգտագործել ռետինե կամ փայտե մուրճ, փոքրիկ գրտնակ կամ նույնիսկ դատարկ շիշ: Որոշ ժամանակ հետո կզգաք, թե ինչպես է մարմնով մեկ հաճելի տաքություն տարածվում և առաջանում է հանգստության զգացողություն: Այս մեթոդը համարվում է արյան շրջանառության լավացման ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Աչքերի հետ խնդիրներ ունեցողները պետք է ավելի ինտենսիվ հարվածեն 2-րդ և 3-րդ մատների հիմքին, օրը 5 րոպե: Այստեղ են տեղավորված աչքերի հետ կապված գոտիները:

• Մեր ոտքերի համար օգտակար են նաև կոնտրաստային լոգանքները, քանի որ սառը և տաք ջրի հաջորդումը լավացնում է արյան շրջանառությունը: Սակայն պետք է իմանալ, որ այդպիսի լոգանքները հակացուցված են սրտի և երիկամների հիվանդությունների սրացումներ ժամանակ: Իրար կողքի դրեք տաք(40-42OC) և սառը (10-12OC) ջրով լցրած թասիկներ: Ոտքերը մինչև կոճերը 15-20 վայրկյանով մտքցրեք սառը, անուհետև 1-2 րոպեով՝ տաք ջրի մեջ: Եթե նախկինում երբեք նման բան չեք արել, տաք ջրի մեջ ոտքերը պահեք 15, իսկ սառը ջրի մեջ՝ 5 վայրկյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել