Ուշ երեկոյան ընթրելն այնքան էլ լավ գաղափար չէ, բայց եթե ուտելու մեծ ցանկություն ունեք, կարելի է, իհարկե, ձեռքի հետ ուտել, եւ դրա համար հարմար կլինեն որոշակի մթերքներ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ուշ երեկոյան ձեռքի հետ ուտելու համար առաջին տարբերակը եփած ձուն է՝ ավոկադոյի մի քանի ոչ մեծ կտորներով (օրինակ՝ կարելի է դրանք մանրացնել մածուկի աստիճանի եւ քսել ձվի վրա):
Հումուսը, որը հարուստ է տրիպտոֆանով եւ ֆոլաթթվով, նույնպես կարող է հարմար լինել ուշ ընթրիքի համար: Խորհուրդ է տրվում այն համակցել թարմ պղպեղի եւ վարունգի հետ:
Կարելի է ուտել նաեւ յուղոտ կարմիր ձուկ՝ տերեւավոր բանջարեղենով. դրանք դրական են ազդում քնի վրա, նաեւ առողջության համար օգտակար են օմեգա-3 ճարպաթթուների, վիտամիների եւ հանքանյութերի պարունակության շնորհիվ:
Սերոտոնինով հարուստ կիվին նույնպես կարող է ուշ երկոյան լավ ուտեստ լինել:
Նշենք, որ խորհուրդ է տրվում քնելուց առաջ գործածել սպիտակուցի մեծ եւ վնասակար ճարպի քիչ պարունակությամբ մթերքներ: Սա թույլ է տալիս գիշերվա ընթացքում կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունը:
Ցանկալի է, որ երեկոյան ուտեստները 200 կալորիայից ավելի չպարունակեն: