Իսկ թվում էր, թե այս մարդիկ հարգանք են վայելում իրենց աշխատանքային կոլեկտիվում։
Մեգան Ֆոքս
Դերասանուհուն ազատել են «Տրանսֆորմերներ» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների ժամանակ ռեժիսորի հետ վիճաբանելու պատճառով։ Մեգանը Մայքլ Բեյին անվանել էր «Ռեժիսորական աթոռին բազմած Հիտլեր և Նապոլեոն», իսկ վերջինս էլ դերասանուհուն անվանել էր անտաղանդ։ Ավելի ուշ նրանք հաշտվեցին, սակայն գլխավոր հերոսուհու դերը զբաղեցրեց Victoria՛s Secret-ի մոդելը Ռոզի Հանինգթոն-Ուայթլին։
Հարվի Քեյկտել
«Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմի հերոս կապիտան Բենջամին Ուիլարդի դերը ոչ միշտ է պատկանել Մարտին Շինին։ Ի սկզբանե այն պետք է խաղար Հարվի Քեյկտելը, սակայն երկուշաբաթյա նկարահանումներից հետո Կոպոլան շատ դժգոհ մնաց արդյունքներից և Քեյկտելին հեռացրին աշխատանքից։
Էրիկ Շտոլց
Դերասանը հեռացվել է «Վերադարձ ապագա» ֆիլմում 5 շաբաթ նկարահանվելուց հետո։ Այնտեղ նա կատարում էր Մարտին Մակֆլայի դերը։ Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկեսը գտնում էր, որ Էրիկի մոտ «ինչ-որ մանրուք է պակասում, որը դերն ավելի հիշարժան կդարձներ»։
Ռոբերտ Դաունի Կրտսեր
1990-ական թվականներին այս դերասանի անունն ավելի շատ սկանդալների հետ էին կապում, քան հաջողված դերերի։ Այսպես, նա հեռացվել է «Տուն՝ տոներին» ֆիլմից և ստիպված բուժում է սկսել թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից ազատվելու համար։ Նա նաև մեկ տարի և չորս ամիս անց է կացրել բանտում։
Ռայան Գոսլինգ
Փիթեր Ջեքսոնը Ռայան Գոսլինգին հեռացրել է The Lovely Bones ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Պատճառն այն էր, որ նրանք Գոսլինգի կերպարի վերաբերյալ տարբեր պատկերացումներ են ունեցել։ Ջեքսոնը դժգոհ էր, որ դերասանը գիրացել է 27 կգ-ով։ Նա կարծում էր, որ իր հերոսի համար իդեալական քաշը 95 կգ-ն էր։