Շատերս ենք հասկանում, որ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը հայտնվել են այդ հանձնաժողովում զուտ էն պատճառով, որ 2018թ․ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում։ Եվ հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված, որոշ ապերիկներ և քուրիկներ, ովքեր չեն տարբերում փամփուշտը արկից, հիմա հարցեր են տալիս Արցախի հերոսին, Ղարաբաղի պաշտպանության կոմիտեի երբեմնի ղեկավարին։
Հիմա ինձ հուզող հարցի մասին։
Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ։ Անընդհատ թմբկահարվում է այն մասին, որ հնարավոր է քննարկվող հարցերի շրջանակն անմիջական առնչություն ունենա պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ։ Որպես ՀՀ քաղաքացի, որքանո՞վ ես վստահ լինեմ, որ այդ ապերիկներն ու քուրիկները իշխանափոխությունից հետո չեն հայտնվի այնպիսի երկրներում ու այնպիսի մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր մեղմ ասած՝ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված իմ երկրի հանդեպ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել