Ֆեյսբուքը.. Չէ, ընդհանուր համացանցը, մարդկանց մոտ մի մթնոլորտ է ստեղծել, երբ համարվում է, որ ճիշտ է ու պետք է հնարավորինս արագ և լսելի ձայնով արձագանքել ցանկացած իրադարձությանը։ Դե բա ոնց սուս մնաս, երբ չորս բոլորդ դրա մասին են խոսում, արտահայտվում, ու իրավիճակը կամաց-կամաց տաքանում է։ Դու էլ պետք է որևէ կերպ արտահայտվես։ Դրա համար էլ լիքը մարդ արագ մի բան ա գրում, ոչ թե որ էնքան որ գրի, այլ իսկապես արտահայտվելու պահանջից, ու համացանցի ընձեռած հնարավորությունից օգտվելով։ Շատերն էլ, տեսնելով որ էդ բանի մասին ինչ որ մեկը արդեն գրել է, անդրադառնում է կարծես թե իրադարձության հետ կապ ունեցող այլ իրադարձությունների։ Ու էդպես, ձնագնդի նման մեկ էլ մի իրավիճակ է ստեղծվում, երբ թացն ու չորը խառնվել են իրար, համատեղվել է անհամատեղելին։ Հետո... Երբ իրադարձության նոր մանրամասներ են բացահայտվում, մարդը, որ արդեն մի քանի անգամ արտահայտվել է, չի կարողանում ու չի ցանկանում ժամանակին արգելակել։ Իհարկե, ո՞նց կարելի է փոխել սեփական կարծիքը, նույնիսկ եթե դա պայմանավորված է իրադարձության նոր բացահայտված հանգամանքներով։
Արդյունքում մեկ օրվա մեջ.
քլնգեցինք ռուս ազգին
քլնգեցինք ՀՀ կառավարությանը
քլնգեցինք ու խալաթ նվիրեցինք Ռուսաստանի դեսպանությանը
քլնգեցինք Պետրոսին
քլնգեցինք ՌԴ Պուծինին
փորձեցինք որոշ չափով հերոսացնել Հարությունյանին
էլի քլնգեցինք Պետրոսին
հիշեցինք ռուսների կերած իրական ու մտացածին քաքերը
մի քիչ էլ իրար քլնգեցինք, որ դարձի էկած Պետրոսը մեզնից չնեղանա
Հիմա սպասում եմ, երբ ենք հասկանալու, որ էսքանից միակը, որ ռեալ արդյունք տվող էր ու կարևոր՝ ՌԴ դեսպանության հետ կապված քայլն էր, մեր օմբուդսմենի նամակը Ռուսաստանի օմբուդսմենին, մեր համացանցի սկզբում ադեկվատ, բայց հետո հունից դուրս էկած բողոքը՝ ադեկվատ լինելու պահերին։
Ինձ թվում է, որ միակ բանը, որ հիմա արդեն ունենք պահանջելու (հաշվի առնելով որ հիմա Հարությունյանին հաստատ նորմալ են վերաբերվելու ռուսաստանցի իրավապահները)՝ արդար դատավարությունն է։ Վախենամ, իհարկե, որ դատավարության ընթացքում ավելի շատ ամաչելու տեղ ունենանք, եթե հաշվի առնենք, ով էին մեքենայի տերերը, ում վրա էր պատասխանատվությունը, մերոնց մեծ մասի պահելաձևը այլ պետությունում, բիզնեսին մերոնց մոտեցումը և այլն։
Ասածս ինչ է։ Հայեր, էկեք մի քիչ ավելի քիչ պայթենք պահի ազդեցության տակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10201411126178159?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել