Porsche մեքենաշինական ընկերությունը որոշել է համագործակցել RM Sotheby’s աճուրդի տան հետ և դրանով աջակցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունը պատրաստվում է աճուրդի հանել 991 սերնդի՝ սերիական արտադրության դրված մոդելներից վերջինը, իսկ ստացված հասույթը տրամադրել համավարակի դեմ պայքարող հիմնադրամներին:
Porsche 911 Speedster մոդելն արտադրվել է 1948 օրինակով, իսկ աճուրդի հանվելիք մեքենան վերջին նմուշն է, որն արտադրվել է անցած տարվա դեկտեմբերին: Այն 991 սերնդի վերջին Speedster ներկայացուցիչն է:
Մեքենան գրանցված չէ, անցել է մոտ երեսուն կմ տարածություն, համալրված է 4 լ աշխատանքային ծավալով շարժիչով: Դրա գինը 275 750 դոլար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել