Բրիտանական The Sun տաբլոիդը կազմել է այն կանանց ցանկը, որոնք տարբեր ժամանակներում սիրավեպ են ունեցել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Անգլիական թերթն ընթերցողներին հիշեցրել է մոռացված պատմության մասին: Պարզվում է՝ 10 տարի առաջ Ռոնալդուն կարճ սիրավեպ է ունեցել ռեփեր Քանյե Ուեսթի ներկայիս կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ:
2010-ի գարնանը Ռոնալդուին նկատել են Քիմի հետ, այդ տարի ֆուտբոլիստն առաջին մրցաշրջանն էր անցկացնում «Ռեալի» կազմում: Նա այդ ժամանակ 25 տարեկան էր, Քիմը՝ 29 տարեկան: Ըստ Daily Mail-ի, 2010 թվականի ապրիլին Քիմը երեք օրով մեկնել է Մադրիդ, որտեղ հանդիպել է Կրիշտիանուի հետ:
Ըստ տեղեկությունների, Ռոնալդուն և Քարդաշյանը միասին ճաշել են, ճաշի ընթացքում «Քիմը և Կրիշտիանուն համբուրվել են և շատ սիրալիր են եղել»: «Նկատելի էր, որ նրանք լավ հարաբերություններ էին հաստատել, անընդհատ ծիծաղում էին»,- նշում է աղբյուրը: