1. Պահպանեք Ձեր հանգստությունը առավոտվանից: Աշխատեք արթնանալ վաղ, որպեսզի խուճապահար չպատրաստվեք աշխատանքի դուրս գալուն, այլ հաճույքով վայելեք Ձեր սուրճը և համեղ նախաճաշը:
2. Զբաղվեք մարմանամարզությամբ: Պարտադիր չէ հաճախել մարզասրահ, կարող եք այն կազմակերպել ձեր հնարավոր միջոցներով: Մեքենայով աշխատանքի գնալու փոխարիեն ոտքով գնացեք: Կարող եք նաև համակարգչի առջև այդքան երկար նստելու փոխարեն գնալ և զբոսնել այգում: Հավատացեք, երջանկության հորմոնները Ձեզ կուղեկցեն այդ ողջ ընթացքում:
3. Աշխատեք օգտագործել որակով սնունդ: Լավ կլինի, որ այն պատրաստեք տանը և սնունդը 3 օրից ավել չպահեք: Մի խնայեք սննդի վրա և մի օգտագործեք սառեցրած սնունդ կամ կիսաֆաբրիկատներ: Ձեր առողջությունը շատ կարևոր է:
4. Աշխատեք օգտագործել որքան հնարավոր է շատ ջուր: Սովորեցրեք Ձեզ, որ այն հարկավոր է Ձեզ:
5. Սովորեք լսել Ձեր օրգանիզմին: Հարկավոր չէ չարաշահել ալկոհոլը, սովորեք ամեն ինչ չափի մեջ օգտագործել:
6. Աշխատեք լավատես լինել: Ձեր շրջապատում տարածեք միայն լավ տրամադրություն:
7. Հանգստացեք, բոլորիս էլ անհրաժեշտ են լինում օրեր, որ չենք ցանկանում աշխատել, պետք չէ տանջել ձեր մարմինը, այլապես այն կդադարի Ձեզ ծառայելուց: