Կորոնավիրուսը մարդկանց ստիպում է հետաքրքիր հարմարանքներ ստեղծել, որոնք կպաշտպանեն իրենց հիվանդությունից։ Այսպես, օրինակ, չինական Շանհայի բնակիչ Ցաո Ցյունցզեն հետաքրքիր սարք է ստեղծել, որի մեջ կրում է իր երեխային։ Գյուտարար հոր համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Death Stranding խաղը։
Սարքը համալրված է հատուկ զտիչով և էկրանով, որը ցույց է տալիս օդի բաղադրությունը և որակը։ Ինչպես նշում է գյուտարարը՝ շնորհիվ արծաթի, բրոնզի օքսիդի և ակտիվացված ածուխի նանոմասնիկների սարքում միշտ մաքուր օդ է լինում։ Սարքում թափանցիկ պատուհանի միջոցով երեխան կարող է տեսնել ամեն ինչ։
Ինչպես նշում է Ցաոն՝ սարքը շատ անվտանգ է և այնտեղ երեխան չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Ցաոն ցանկանում է պատենտավորել իր սարքը և այն վաճառել ամբողջ աշխարհում։
Ցաոի և նրա երեխաի տեսանյութը Յութուբի օգտատերերին բաժանել է երկու մասին։ Ոմանք կարծում են, որ այս գյուտը հիանալի նորարարություն է, որը կարելի է վաճառքի հանել։ Ոմանք էլ չեն հավատում, որ այն անվտանգ է։