Մեծ Բրիտանիայի բնակիչն իր նոր ձեռք բերած հողատարածքում այգի կառուցելու ժամանակ հին մեքենա է հայտնաբերել, որը 50-ական թվականների արտադրության է եղել։ Չի բացառվում, էր այդ մեքենան պատկանել է գաղտնի ծառայության աշխատակիցներին, ինչի մասին վկայում է այդ տարածքի պատմությունը։
Նախորդ տարի Ջոն Բրեյշոուն տեղափոխվէլ էր Յորքշիր։ Նա ցանկանում էր գեղեցիկ այգի կառուղել իր նոր տան տարածքում, սակայն երբ սկսեց մշակել հողը՝ հայտնաբերեց մետաղական մի իր։ Հետաքրքրությունից ելնելով նա որոշեց պարզել, թե ինչ է թաքնված իր ապագա այգու տարածքում։ Պարզվեց, որ այնտեղ հին մեքենա է թաղված, որի տարիքն անցնում է 50 տարին։
Բրիտանացու զարմանքը սահմաններ չուներ, երբ նա հայտնաբերեց մեքենայի տանիքը, այնուհետև դուռը, ղեկը և վերջապես մեքենայի իրանը, որի վրա պահպանվել էր անգամ գրանցման համարը։
Բրեյշոուն ենթադրում է, որ իր հայտնաբերածը Ford Popular 103e մոդելի մեքենա է, որն այն ժամանակ մեծ տարածում է ունենցել։
Տղամարդը պատկերացում չունի, թե ինչպես է մեքենան հայտնվել հողի տակ։ Նա փորձել է որևէ տեղեկություն գտնել գրանցման համարի միջոցով, սակայն նրա փնտրտուքը ոչ մի արդյունք չի տվել։
Նախկին բնակիչները նույնպես զարմացած էին այդ գտածոից։ Հարևաններից հետաքրքրվելով Ջոնը պարզել է, որ ինչ-որ ժամանակ այս շրջանում գաղտնի ծառայության աշխատակիցներ են ապրել։ Բացի այդ մեքենայի գույնը, որը հայտնի է «RAF մոխրագուն» անունով, վկայում է, որ մեքենան պատկանել է Անգլիայի ռազմաօդային ուժերին։ Այսպիսով կարելի է ենթադրել, որ մեքենան պատկանել է հատուկ ծառայության գործակալներին։