Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց:

Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից:

Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ:

Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:

21:05

***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են իրար բախված Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներ:

Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել են արնանման հետքեր:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը և այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է:

Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Բաղմանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Բաղդասարյանի և Գևորգ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակոցի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել