Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Լենա Նազարյանի խմբակային ինքնագնահատականը, երբ նա փողոցից եկած տղաներին ու աղջիկներին հայտարարել էր բարձր մասնագետներ ու մենեջերներ, եւ ըստ այդմ՝ բարձրաբարձ ռոճիկների ու պարգեւների արժանի, երբ հերթական սրբապղծությամբ դաշտ մտավ մյուս փոխնախագահը՝ Ալեն Սիմոնյանը։
Ոչ ոք չի հերքում՝ Ալեն Սիմոնյանը ավելի հմուտ է հաղորդակցության մեջ, քան շատ իմքայլականներ, ասենք՝ Հովիկ Աղազարյանը, սակայն նա ներկայացնում է բարձր իշխանություն, եւ իրեն հարիր չէ հանդես գալ անարգ հայտարարություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ալեն Սիմոնյանն իր վրա է վերցնում նվաստ հայտարարություններ անելու, հասարակական գիտակցության մեջ անսպասելի նարատիվ մտցնելու, կամ եղած բարոյական արժեքները կտրուկ վերանայելու պիոներությունը։
Բավարար է հիշել իր ընկերոջը՝ Արթուր Վանեցյանին, հրապարակավ ուրանալու առաջադրանքը, իրեն մեջքից գրկելու պատմությունը հանրայնացնելը, կամ էլ, թեկուզ, Հայաստանի Հանրապետության նոր հիմն գրելու մարմաջը։ Ակնհայտ է, որ Կաթողիկոսին հայհոյելու հրահանգը Նիկոլ Փաշինյանի կողմից է իջեցվել, ու այստեղ հիշում ենք բոլորիս կողմից սիրելի Պիեր Ռիշարի մասնակցությամբ «Խաղալիք» ֆիլմը, որտեղ գործատերը իր աշխատողին հրամայում է շալվարն իջեցնել ու հետո հարց է տալիս․ ո՞վ է ավելի անբարո, ե՞ս, որ հրամայեցի հետույքդ բացել, թե՞ դու, որ բացեցիր։
Ի վերջո, Քոչարյանի հետ կապված Կաթողիկոսի հորդորը ֆորմալ առումով ուղղված է բժիշկներին եւ դատարանին, ու անհասկանալի է, թե ԱԺ փոխնախագահը, Հանրային խորհրդի նախագահը եւ մյուսներն ինչու են շալվարներն իջեցնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3080686671992436
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել