Երբ երկրի բնակչության ու ազգի 80%-ից ավելին իրեն համարում ա Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, անմարդկային և հակապետական է նման հարձակումը կաթողիկոսի անձի հանդեպ:
Հ․Գ․ Մոլեղանդ հավատացյալ չեմ, Գարեգին Բ-ի ու Քոչարյանի նկարները տանս պատերին չկան, ոչ առաջինը, ոչ էլ երկրորդն աչքիս լույսը չեն, սակայն ամեն բան չափ ու սահման ունի...
Այն, ինչ Ֆեյսբուքում կարելի ա կիսագրագետ Վարդուշ ծյոծյային, իրեն չի կարող թույլ տալ երկրի Հանրային խորհրդի նախագահը կամ պետական բարձր պաշտոն զբաղեցնող այրը:
Եկեղեցին պետության հենասյուններից ա, հիշեք դա ու հանգիստ վեր ընգեք տեղներդ:
Հա, Գարեգին Բ-ն լիքը հարցերում հապաղել ա, միգուցե լիքը հարցերում Վազգեն Ա-ի պես խիզախ չի գտնվել, բայց նա ա այսօր մեր եկեղեցու գլխավոր սպասավորը: Ու դա դուք չէ, որ պետք ա որոշեք:
Հ․Հ․Գ․ Հա, միգուցե մեր երազանքի կաթողիկոսը չի, բայց այնպես չի, որ կառավարությունն ա մեր երազանքինը:
Այո, ես մեղադրում եմ կաթողիկոսին հապաղելու, շատ հարցերում դիրքորոշում, կարծիք, տեսակետ բարձրաձայն չարտահայտելու համար:
Սկզբից գնացիք, հարձակվեցիք ու քաշքշեցիք, հետո հետը նկարվեցիք, վարկաբեկեցիք, հետո ասիք՝ պուպուշ ա, հիմա էլ նո՞ր հարձակում...
Բերդերից ինչ չաթիչբան կար, ազատեցիք, քցիք մարդկանց ու ձեր ջանին, իսկ ո՞վ ասաց, որ կաթողիկոսն իրավունք չունի այս խառը օրերին մարդասիրական կոչով հանդես գալու:
Սա ի՞նչ հաթաթաներ են, ո՞ւմ եք ինչ ապացուցում, ի՞նչ եք ընկել ձեր հետևից:
Ամոթ ա, թարգեք: