Lilit vvvTesadasht.am-ը գրում է.

«Պետրոս Ղազարյանի գրառումը վիրավորոանք է՝ ուղված, ոչ միայն ինձ, այլ նաև՝ իմ հորը, նա դա անելու իրավունք չուներ և իմ հոր՝ հանցագործ լինելը դեռ պարզված չէ»,- TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված Հրաչյա Հարությունյանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռուստամեկնաբան Պետորս Ղազարյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը՝ «Այս հանցագործին խալաթով չէ ուզում է տռուսիկ մայկայով ցույց տան, իմ ազգային արժանապատվությունը դրանից բացարձակ չի խոցվում»:

Լիլիթն իր հորը համարում է հերոս: «Ես իմ հորը համարում եմ հերոս այդ դժվարին իրավիճակում կողնորոշվելու և ինչպես երևում ԶԼՄ-ներում տարածած տեսանյութերում, նա փորձել է մեքենան տանել ուրիշ կողմ և մինչև վերջ մնացել է մեքենայի մեջ, գիտակցելով որ հնարավոր է՝ ինքը զոհվի:  Դա հաշվի առնելով՝  խնդրւմ եմ չմեղադրել իմ հորը», -  Լիլիթն այս մասին ասաց այսօրվա ասուլիսին:

Նա անդրադարձավ նաև այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իր եղբայրը զոհվել է բանակում ծառայելիս: «Իմ եղբայրը բանակում չի զոհվել, նա հարված է ձեռք բերել գլխի շրջանում, բայց մենք ենթադրում ենք որ նա ծեծի է ենթարկվել և դա էլ նպաստել իր հիվանդության տարածմանը, որը դարձավ մահվան պատճառ»,- ասաց Լիլիթ Հարությունյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել