Հետաքրքիր է, բայց տարբեր մարդիկ այս կարծես թե պարզ հարցին պատասխանում են տարբեր կերպ՝ իրենց տեսակետի օգտին նշելով համոզիչ փաստարկներ:
Օրինակ՝ ժողովրդական պատկերացմամբ փողոցում մետաղադրամ գտնելը հարստանալու նշան է, բայց դուք պարտադիր պետք է լինեք կուշտ, այլապես գտնված դրամը կդառնա չքավորության նախանշան:
Եզրակացություն. եթե դուք քաղցած եք, ապա մի նայեք ոտքերի տակ, եւ այդ դեպքում հաստատ չեք տեսնի մետաղյա դրամ, որը որբացած պառկել է կեղտոտ ասֆալտին:
Եթե դուք կուշտ եք եւ գետնին տեսել եք մետաղադրամ, ապա անպայման ուշադրություն դարձրեք, թե որ երեսով է պառկած: Եթե մետաղադրամը ձեզ նայում է «արծիվով», ապա սպասվում է մեծ հաջողություն, իսկ եթե «գիր է», ուրեմն ավելի լավ է չվերցնել այն:
Գտնված դրամները շատ են սիրում, երբ իրենց տալիս են նրանց, ովքեր իրենց կարիքը հատկապես ունեն: Այդ պատճառով ընդունված է համարել, որ մետաղադրամները բարիք կբերեն, եթե գտնողը նրանց նվիրի չքավորին, եկեղեցուն կամ պարզապես հաց գնի քաղցած մարդու համար: Միայն այդ դեպքում մետաղադրամը կդառնա յուրօրինակ վարձ գալիք հաջողության եւ երջանկության համար։