Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնք չեն հավատում մեր ուժերին և հնարավորություններին։ Նմանատիպ փորձ են ունեցել նաև հայտնի մարդիկ։ Սակայն հեյթերների նախանձն ու կանխատեսումները նրանց միայն ավելի ուժեղ են դարձրել։
Ռիզ Ուիզերսփուն
Հայտնի դերասանուհին իր հասցեին բազում վիրավորանքներ է լսել, որոնք հիմնականում վերաբերում էին նրա կարճ հասակին և մեծ կզակին։ Ռիզն իրոք Հոլիվուդի աստղ դառնալու շատ փոքր հնարավորություն է ունեցել, սակայն նա իր օրինակով ապացուցել է, որ տաղանդն ավելի կարևոր է, քան արտաքին տվյաները։
Քեյթ Ուինսլեթ
Ամենասարսափելի բանը, որ աշակերտը կարող է լսել իր ուսուցչից, այն է, որ նա անտաղանդ է։ «Տիտանիկ» ֆիլմի աստղ Քեյթ Ուինսլեթն իր հասցեին նմանատիպ վիրավորանքներ շատ է լսել։ Երբ Քեյթը դեռահաս էր, նրա ուսուցիչը նրանց ասաց, որ լավագույն դեպքում Քեյթը կարող է մարմնավորել որևէ գեր անհաջողակի։ Սակայն տեսեք, թե արդյունքում ինչի է հասել Քեյթը։
Վայնոնա Ռայդեր
Վայնոնայի առաջին քասթինգն այնքան անհաջող ստացվեց, որ նա չկարողացավ զսպել իր արցունքները։ Խնդիրն այն է, որ անհաջող քասթինգից հետո քասթինգ-մենեջերը նրան մի կողմ է տարել և խորհուրդ տվել զբաղվել այլ գործով։ Սակայն արդյունքում դերասանուհին սկսեց ավելի շատ աշխատել իր վրա։
Էլվիս Փրեսլի
Ռոքնռոլի արքան իր առաջին համերգից հետո մերժվել է իր իսկ մենեջերի կողմից։ Էլվիսին անգամ չեն վարձատրել ելույթ ունենալու համար, և բացի այդ, մեղադրել են նաև, որ վերջինս փչացրել է ողջ համերգը։ Մենեջերը, որը մեծ ակնկալիքներ ուներ Էլվիսից, երիտասարդ երաժիշտին խորհուրդ տվեց վերադառնալ տուն և բեռնատարի վարորդ աշխատել, քանի դեռ հնարավոր է։ Սակայն Էլվիսը չլսեց այդ խորհուրդը և մեծ հաջողությունների հասավ։