Factor.am-ը գրում է․
Գյումրիում քիչ առաջ դանակահարել են երկու ոստիկանի: Factor.am-ին հայտնի դարձավ, որ վերջիններս արտակարգ դրության շրջանակներում երկու քաղաքացուց պահանջել են փաստաթղթեր, ինչից հետո, դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացիները դանակահարել են ոստիկաններին:
Գյումրի ԲԿ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ քիչ առաջ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխվել 1995 թվականին ծնված Ա. Բ-ն և 1989 թվականին ծնված Ա. Հ.-ն:
Նրանց մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք:
Այս պահին ոստիկանները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Նրանցից մեկը Գյումրիից է, մյուսը՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից:
Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ փոխանցեցին, որ անցկացվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/240674.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել