Տիգրան Ավինյանին որտեղի՞ց այդքան գումար, որ կոստյումի գինը կազմում է 15-20 հազար դոլար։ Այդ ինչքա՞ն պարգևավճարներ պետք է ստանար, որ այդպիսի (Բրիոնի(Brioni)) բրենդի կոստյումներ կրի Ես դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին, որ ստուգեն Տիգրանի զգեստապահարանը և բացահայտեն նրա չարաշահումները։ Որպես հիշեցում կասեմ, որ Տիգրանը մինչև հեղափոխությունը եղել է վաճառող, հագնվել է հասարակ ժողովրդի նման, մասնավորապես՝ Ֆիրդուսից, Մալաթիայի տոնավաճառից գնված հագուստով։ Իսկ այսօր Տիգրան Ավինյանը հագնվում է մուլտիմիլիարդատիրոջ պես, և որտեղի՞ց նրան այդ աստղաբաշխական գումարները, որ ընդամենը չիր վաճառող է եղել։

Եթե ՀՀԿ-ին մեղադրում էիք, պարոն Փաշինյան, հայ ժողովրդին «բռնաբարելու» մեջ, այսօր խավարում, լույսերն անջատած դուք եք բռնաբարում ձեզ ընտրած հպարտ քաղաքացուն։ Եվ հարցերն այսքանով չեն ավարտվում, իհարկե։ Հիշեցնում եմ՝ այս ժողովուրդը ձեզ ձեռքերի վրա ընդունել է, բայց փայտերով է դուրս շպրտելու, հույս չունենաս, թե կարող եք փախչել Հայաստանից, ձեր իսկ մեթոդներով կփակվեն բոլոր փողոցները, և դուք կկանգնեք օրենքի առաջ ու պատասխան կտաք ողջ հայությանը։

Հ.Գ. Եթե չեք ուզում՝ վերջնականապես հայ ազգը թքի ձեր երեսին, հարգելի պաշտոնյաներ, ապա ջանք գործադրեք և հրաժարական տվեք։ Ես՝ որպես Հայաստանի հպարտ քաղաքացի, պահանջում եմ Սուտ Նիկոլի հրաժարականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել