Ծանոթացեք, Գլենդելի նոր քաղաքապետն է՝ Վրեժ Աղաջանյանը: Վատ մարդ չէ, հեռուստահաղորդավար է, տեղի 2 մասնավոր հեռուստաալիքների գլխավոր տնօրեն է, մասնագիտությամբ՝ ինժիներ: Ամուսնացած է, երկու երեխա ունի և այլն:

Այս մարդու միակ թերությունն այն է, որ անգլերեն չգիտի: Հա, ճիշտ կարդացիք․ Գլենդելի նորընտիր քաղաքապետը անգլերեն չգիտի: Թե ինչպես է հաղորդակցվելու քաղաքի սահմաններից դուրս, ինչպես է պաշտպանելու տեղի հայության շահերն, ասենք, Վաշինգտոնում կամ մեկ այլ կարևոր վայրում, դժվար է ասել: Հա, թարգմանիչը հա էլ կա, բայց դու լինես քաղաքապետ ու 2 բառ չկարողանա՞ս խոսել քո կոլեգաների հետ:
Չնայած ինչի՞ եմ զարմանում․ հաշվի առնելով գլենդելահայության մեծ մասի մակարդակը, դաստիարակությունն ու մտավոր ունակությունները՝ կարծում եմ, որ սա է շատ իրենց: Ամեն ժողովուրդ, ազգ, հասարակություն արժանի է այն իշխանությանն ու ղեկավարին, որն ունի: Հիմա Գլենդելն էլ սրան ա ընտրել՝ իրենց մտավոր ցենզին համահունչ: Բարով վայելեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել