Երեկ Կենտրոնի Պետոյի հետ տեղի ունեցածը բավական լավ ցույց տվեց, որ հասարակությունը կարող է ստիպել մարդուն՝ ընդունել իր սխալը: Երեկ առավոտյան Պետոն գրել էր. «Այս հանցագործին տռուսիկ-մայկայով էլ ցույց տան, իմ ազգային արժանապատվությունը դրանից չի խոցվում»: Այս արտահայտությունը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց և հասարակությունը իր անհաշտությամբ ստիպեց Պետոին փոխել իր կարծիքը և արդեն երեկոյան նա իր էջում գրել է, որ իր գնահատականը այդքան էլ ճիշտ չի եղել: Սա դրական արդյունք է և սրանից հետո խոսքի ազատության կողմնակիցները կսկսեն ավելի կշռադատված խոսքով հանդես գալ, քանի որ հասկանում են, որ հանդիպելու են հասարկության դիմադրությանը և անարգանքին: Կենտրոնի Պետոն ձեզ վկա ֆեյսբուքում «առյուծ կտրող» օգտատերեր` որքան էլ, որ խոսքի ազատություն է այնուամենայնիվ չափը պետք է ճանաչել....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/boroozman/posts/491863894225178
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել