Նշեք փակագծերում գտնվով հատվածը պատասխանները տեսնելու համար.

Երբեք «ումա»-ահա,թե ինչ եմ ցանկանում  Ձեզ...իսկ ի՞նչ եմ ցանկանում...))) 

 
[Ումա-սանսկրիտից թարգմանաբար նշանակում է չտառապել,չունենալ տառապանք]

Ֆրանսիացիների խոսքը հարուստ է միմիկայով և ժեստերով:Դրանց օգնությամբ նրանք կարող են արտահայտել ամեն ինչ -անվստահություն ,գերազանցություն,ափսոսանք, թեթև և ծայրահեղ զարմանք,շփոթվածություն,կարոտ և այլն:

Հենց այդ պատճառով  ֆրանսիացիները սարսափելի անքաղաքավարի են համարում ,եթե դուք խոսում ենք նրանց հետ...ինչպե՞ս

[Ձեռքերը գրպանում]


17-18դդ Վերսալյան արքունիքը լողում էր շքեղության մեջ,բայց եվրոպացիները չգիտեին ինչ է բաղնիքը:Այդ պատճառով թղթախաղի սեղանին դրված էր ափսե...այն էլ չինական ճենապակուց )))
ինչու
[Ոջիլներին խեղդելու համար)))  յախկկ]


Համաձայն Ֆիջի կղզու լեգենդի լուսինն ու առնետը վիճեցին մարդկանց ճակատագրի շուրջ,համարելով ,որ այն պիտի լինի նման իրենց բախտին...Վեճի ժամանակ հաղթեց առնետը  ,և մենք ունենք այն ,ինչ ունենք..))) Իսկ ինչ կունենայինք ,եթե լուսինը հաղթեր?
[Մարդիկ կունենային անմահություն ,վերածնվելով ամեն անգամ նրա պես]

Ինչպես էր այն աղջկա անունը  ,որը կամավոր այրվեց սուրբ կրակի վրա այն բանի պատճառով,որ հայրը թույլ չտվեց նրան ամուսնանալ Շիվա աստծու հետ?
Սաթի (մինչ այսօր  այս  անունը  ամուսնու շիրիմին կամավոր ինքնահրկիզման ծիսակարգի
անունն է կրում)]

Երբ Հնդկաստանում Մակեդոնացուն նվերներ բերեցին -երկրորդ տեղում թանկարժեք քարեր էին,երրորդ տեղում՝ ոսկի...
Իսկ ինչ էր առաջին տեղում?
[Վուշից պատրաստված նուրբ գործվածքներ,որը շատ թանկ էր գնահատվում պատրաստման բարդ տեխնոլոգիայի պատճառով]

Պլուտարքոսի ժամանակաշրջանում դրանք գրում և փակցնում էին հրապարակներում:Քաղաքացիների մեծամասնությունը ,ի տարբերություն այսօրվա,դրանք անգիր գիտեին:Հիմա դա անհնար է...ի՞նչ էր դա
[Օրենքը]


Ի՞նչ արգելված անուն համարձակվեց արտասանել պատմաբան Ֆեոփոմթը
[Հերոստատի անունը, որը մատնվել էր մոռացության  (հույները այս կերպ ուզում էին խափանել ախորժակը նրանց ,ովքեր նման  կերպ փառք  կփնտրեին)]

 Ի՞նչ էր անում հայր սպարտացին ,երբ նրա որդին բողոքում էր ,որ նա ծեծի է ենթարկվել հասակակիցների կողմից
[Ինքն էր ծեծում նրան]

Լիկուրգուսը ցանկանում էր ,որ նրա օրենքները ոչ ոք չկարողանա փոխել:Այդ պատճառով նա սպարտացիներից խոսք վերցրեց,որ նրաք չեն անի դա մինչև իր ժամանումը:Ի՞նչ արեց նա ,երբ Պիթիայի գուշակը հաստատեց դրանք..
[(ինքնասպան եղավ...հետաքրքիր է մեր օրենսդիրները կանեին նույնը)]


Հայտնի է,որ Սոկրատեսը մասնակցել է օլիմպիական խաղերին և հաղթել պանկրատիում մրցաձևում  ,իսկ Դեմոսֆենենսը որ սպորտաձևում է մրցել?
[Հռետորաբանությունում (այդ ժամանակ այն օլիմպիական խաղերի ծրագրի մաս էր կազմում)]



Հայտնի ֆրանսուհի Մարիաննան արդեն բազմաթիվ տարիներ չի ծերանում,նա միայն փոխում է տեսքը:30 տարի առաջ նա նման էր Բրիջիդ Բարդոին,հետո նմանվեց Միրեյ Մատյեին,հիմա նա նորից ոււրիշ է...ինչպե՞ս է դա նրան հաջողվում
[Մարիաննա- Ֆրանսիայի խորհրդանիշն է և նրա դեմքը պարբերաբար  փոխվում է կախված նորաձևությունից]

Գերմանական ինչ ցեղ էր ,որը մասնակցելով  Բրիտանիայի նվաճմանը ՝թողեց ամեանշանակալի  հետքը նրա պատմության մեջ?
[Անգլի]

Որ եգիպտացու մասին է ասել Հեգելը,որ նա սիմվոլոզմի սիմվոլն է?

[Սֆինկս]


Ամերիկացիներն ասում էին ,որ  այս կյանքում  հնարավոր չէ խուսափել երկու բանից -մահ և ...՞՞՞
[հարկերից )))]

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել