Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելը, ինչ խոսք, դատապարտելի է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Սակայն այս կերպ դատարանն առաջին հերթին ստորացրեց ինքն իրեն, անհարգալից գտնվեց իր հանդեպ, հակառակ դեպքում արդարադատություն իրականացնող մարմինը կպահանջեր, որ քաղաքացին դատական նիստին մասնակցեր պատշաճ հագուկապով: Սա եզակի դեպք է նաև արդարադատության համաշխարհային պրակտիկայում, ինչը ցույց տվեց, թե որքան է կաղում ՌԴ արդարադատության համակարգը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/patgamavor/posts/410313702419138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



