Երկվորյակ
Հարաբերություններում Երկվորյակներն ասես փոքրիկ երեխաներ լինեն։ Այս նշանի ներկայացուցիչները շատ արագ են սիրահարվում։ Նրանք ցանկանում են փորձել ամեն ինչ և միանգամից։ Սակայն ժամանակն անցնում է, և Երկվորյակները հասկանում են, որ հոգնել են։ Այս նշանի ներկայացուցիչները մեծ սիրտ ունեն, այդ պատճառով այնտեղ սիրո համար միշտ տեղ է գտնվում։ Այս նշանի ներկայացուցիչներն ավելի մանրակրկտորեն պետք է ընտրեն իրենց կյանքի ընկերոջը։ Նրանք պետք է խնայեն իրենց ուժերն այն մարդու համար, որը կկարողանա իրենց զոհաբերությունը գնահատել ըստ արժանվույն։
Խեցգետին
Խեցգետիններն ամեից շատ երազում են իրական սեր գտնելու մասին, սակայն միևնույն ժամանակ առանց հասկանալու հարաբերությունների ձևավորման սկզբում սկսում են ճնշում գործադրել։ Խնդիրն այն է, որ այս նշանի ներկայացուցիչներն ամենասկզբից ուզում են իմանալ, թե ինչպիսի մտադրություններ ունի իրենց ընտրյալը։ Խեցգետինները պետք է հասկանան, որ սերը հանգստություն է։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ չի ստացվում ազատվել կասկածներից և հաճույք ստանալ գործընթացից։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են ամեն օր սիրահարվել, սակայն իրական զգացմունքներ նրանք ունենում են ընդամենը երկու անգամ։
Կարիճ
Կարիճներն ուժեղ և կրքոտ կերպարներ են, սակայն այդ մասին քչերը գիտեն։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են նվիրված և անկեղծ սիրել, սակայն հաճախ իրենց զուգընկերոջը վերաբերվում են բավականին իրոնիկ։ Պատճառն այն է, որ Կարիճները վստահ չեն, որ այդ կապը երկար է տևելու։ Եթե այս նշանի ներկայացուցիչները լուրջ հարաբերություններ են ցանկանում, ապա նրանք նույնպես պետք է լրջանան։