News.am-ը գրում է․

Ռուսաստանի Կորոլեւ քաղաքում բնակվող 37-ամյա Լիանա Բադալյանը օգնության կարիք ունի։ Հղիության 7-րդ ամսում գտնվող, 2 երեխաների միայնակ մայր Լիանան հղիության բարդություններով պայմանավորված չի կարող Հայաստան վերադառնալ, միեւնույն ժամանակ, ազգականները, ում խնամքի տակ գտնվում է, կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից եւ Լիանայի ընտանիքի խնամքով զբաղվելու միջոցներ չունեն։

«Բժիշկները թույլ չեն տալիս օդանավ նստել, ասում են՝ պետք է մնամ հսկողության տակ, երեխային էլ պետք է կեսարյան հատումով ունենամ։ Հայաստանում մի հաշմանդամ մայր ունեմ, որը չի կարող ինձ օգնել։ Այստեղ մինչեւ կորոնավիրուսը աշխատում էի խմորային կերակուրներ էի թխում, լավ էր, բայց հիմա չեմ աշխատում։ Բարեկամիս տանն եմ մնում, բայց իրենք էլ շինարարության վրա են աշխատում, աշխատանք չունեն այս պահին, փակ է, տան վարձ են տալիս, ինձ ինչքա՞ն կարող են պահել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիանան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել