Pastinfo.am-ը գրում է․

Ապրիլի 9-ին Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ և Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ոստիկանների պաշտպան Գարիկ Գալիկյանից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի ԱԱԾ մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի տարածքային բաժանմունք, որտեղ ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։ Ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պաշտպանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նա նաև տեղեկացրեց, որ կալանավորման մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել: Հարցին, թե ինչ հոդվածի հատկանիշներով է առաջադրվել մեղադրանքը, փաստաբանը պատասխանեց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ իր պաշտպանյալների կողմից չունի համապատասխան թույլտվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել