Tert.am-ը գրում է.
Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովն Instagram սոցկայքի իր էջում պատմել է, որ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության թեստը հաստատել է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը։
«Ինքս երբեք չեմ մտածել, որ կբախվեմ դրան, սակայն, ցավոք, դա է իրականությունը։ Արդեն «Ռոսպոտրեբնադզոր»-ի թեստը հաստատել է, որ իրապես ինձ մոտ կորոնավիրուս է եղել»,- նկատել է արտիստը։
Երգչի խոսքով՝ նա շատ հաղորդագրություններ է ստացել, որոնցում նշվում է, որ մարդիկ ժամանակին են դիմել հիվանդանոցներ, և պարզվել է, որ կորոնավիրուս ունեն։ Միխայլովը նշում է՝ Ռուսաստանում բուժումը բարձր մակարդակով են իրականացնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել