Pastinfo.am-ը գրում է․

Ավելի քան 1.8 մլն մարդ աշխարհում վարակվել է կորոնավիրուսով: Մահացությունների թիվը հասել է 113 հազարի: Հայտնում է Ռոյթերսը:

Վարակման դեպքերի և մահացությունների թվով առաջինն ԱՄՆ-ն, որտեղ այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 550 հազար դեպք: ԱՄՆ-ում վիրուսից մահացել է 22 հազար մարդ:

Ֆրանսիայում կիրակի կորոնավիրուսով մահացության դեպքերն աճել են, քան նախորդ օրը: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել և ասել, որ համաճարակը շարունակում է դինամիկ կերպով առաջ շարժվել: Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության թիվը հասել է 14 հազարի, իսկ վարակակիրների թիվը` 132 591 է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել