Ուզո՞ւմ եք, որ ցանկացած թեմա՝ անկախ դրա լրջությունից ու ակտուալությունից անլրջանա ու վերածվի խոխմայի. հարցրեք այդ թեմայի շորջ Գալոուստ Սահակյանի կարծիքը:
Անգամ ՀՀԿ-ի համար արխաիկ այս երևույթը տաղանդ ունի ամեն իմաստ ոչնչացնել իր словесный понос-ի ներքո, ընդ որում, երբ հավանականության տեսության կանոնների համաձայն նրա մոտ հազարից մեկ հաջողվում է մի խելացի միտք արտահայտեք, նա միանգամից ոչնչացնում է դրան հետևող 3 այլ մտքերով: Խնդրեմ, կարդացեք սույն ինտելեկտուալի հարցազրույցը Հրաչյա Հարությունյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

«Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ՀՀ քաղաքացուն ՌԴ դատարան են բերում կանացի ծաղկավոր խալաթով։

Մեզ համար դա անընդունելի երեւույթ է։ Իհարկե, բավական զոհեր են եղել, դա մեծ ցավ է։ Բայց մարդու ինքնասիրությունը, արժանապատվությունըոտնահարելը... դրանից դաժան հանցանք չկա։ Իմիջիայլոց, անընդհատ խոսակցություններ են գնում՝ պետությունը չարձագանքեց եւ այլն. Ես կարծում եմ մենք պետք է համբերենք մի քիչ, մինչեւ հետաքննության ավարտը, որպեսզի հասկանանք՝ խնդիրն ինչումն է, որպեսզի մեր գնահատականներն ավելի ազդու եւ հավասարակշռված լինեն։

Այսինքն այս պահին պետությունը որեւէ ձեւով չի՞ միջամտելու այդ խայտառակությանը։

Իշխանությունն այս պահին էլ է միջամտում, փորձում է նախեւառաջ գործառույթներ իրականացնել։ Համենայնդեպս, անկախ նրանից, թե հանցանքի բարդությունը ինչքան է, դա հանդուրժել չի կարելի ցանկացած քաղաքացու հանդեպ։ Մեզ համար դա բավականին կոշտ քննադատության ենթակա է...»

Առաջին երկու ուտվող նախադասությունից հետո հետևում ա Գալուստ Սահակյան style միտք, թե պետությունը պետք ա սպասի, մինչև նախաքաննությունն ավարտվի: Այ բալամ, բա որ նախաքննության ընթացքում շարունակեն ոտնահարել նրա պատիվն ոււ արժանապատվությունը, քո ցասումնալից խոսքերո՞վ ենք պատժելու մեղավորներին, թե՞ մեղմիկ գուգուրանքներդ են ամոքելու Հարությունյանի ինքնասիրությունը:
«Իշխանությունն այս պահին էլ է միջամտում, փորձում է նախեւառաջ գործառույթներ իրականացնել» նախադաությունը սպանում ա: Երևում ա Գրիգորիչի դուը շատ է գալիս գործառույթներ բառը, որովհետև էս էլ որերորդ դեպքն ա, նկատում եմ, թր ինքը տեղին ու անտեղին օգտագործում ա բառը, առանձնապես չհասկանալով դրա իմաստը:
«Համենայնդեպս, անկախ նրանից, թե հանցանքի բարդությունը ինչքան է, դա հանդուրժել չի կարելի ցանկացած քաղաքացու հանդեպ», իսկ այ այս նախադասությունը թարգամանելու համար անգամ Հրաչյա Աճառյանն անզոր է. ի՞նչ հանցագործություն՝ ՃՏՊը՞, թե խալաթով դատի բերել, անհասկանալի է...

Մի խոսքով, Գալուստ-Մտքի Գիգանտ Սահակյանը ինչպես միշտ իր բարձրունքներում էր...

 

Գալուստ Սահակյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել