Անգլիական Յորքշիր կոմսության բնակիչը կենսաթոշակային տարիքի հասնելուց ի վեր իրեն հասանելիք գումարը 20 տարի չվերցնելու արդյունքում 140 000 ֆունտ ստերլինգ (174 258 ԱՄՆ դոլար) կստանա, հայտնում է Daily Star հրատարակությունը։
Անունը բացահայտել չցանկացող 80-ամյա տղամարդու խոսքով՝ նա կարծել է, թե թոշակ ստանալու իրավունք չունի, քանի որ պետությունից գումար ստանալու տարիքին հասնելուց հետո էլ շարունակել է 20 տարի աշխատել։
Ուեյքֆիլդի տեղական խորհուրդը բնակչի անունից հարցում է ուղարկել Կենսաթոշակային հիմնադրամին, և հայտնի է դարձել, որ նրան 140 000 ֆունտ ստերլինգի չափով գումար է հասնում, իսկ հետագայում էլ կշարունակի շաբաթական 185 ֆունտ ստանալ։
«Քաղաքացին մինչև այժմ աշխատում է և չի պլանավորում թոշակի անցնել, սակայն նա չգիտեր, որ կարող է և՛ թոշակ ստանալ, և՛ միաժամանակ աշխատել»,- նշել է տեղական խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Գրեհեմը։