Shantnews.am-ը գրում է․

Իրանն ուսումնասիրում է COVID-19-ը որպես կենսաբանական պատերազմի զենք օգտագործելու հավանականությունը, – Mehr- ին տված հարցազրույցում ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի առողջապահության ծառայության պետ, բրիգադային գեներալ Հասան Արագիզադեն:

«Բոլոր երկրներն այժմ ուսումնասիրում են այդ հարցը՝ հասկանալու այս իրավիճակի ետևում թաքնված կենսաբանական պատերազմի հավանականությունը», – ասել է Արագիզադեն:

Նա հավելել է, որ իրանցի գիտնականները ներկայումս իրականացնում են հետազոտություններ, սակայն, նրա խոսքով, այս հարցի շուրջ եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է «ավելի շատ ժամանակ և ջանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել