Սովորականի պես հայրն աշխատանքից տուն է գալիս. որդին դռան հետևում սպասում է նրան.
- Ուզում եմ քեզ բան հարցնել,պա՛պ, կարո՞ղ եմ:
- Իհարկե, ասա...
- Դու որքա՞ն գումար ես վաստակում:
- Բայց դա քո գործը չէ, ինչի՞դ է պետք,_ բարկանում է հայրը:
- Դե ես ուղղակի ուզում էի իմանալ,թե որքան ես վաստակում 1 ժամում:
- 700.. և ի՞նչ...
- Ինձ 500 կտա՞ս:
- Դու ուզում ես ինչ-որ հիմար խաղալիքի վրա այդքան գումար վատնե՞լ... դու ինձ չես խղճում:
Փոքրիկը լուռ հեռանում է սենյակ: Մեկ ժամ անց հայրը հանգստանում է ու որոշում խոսել նրա հետ:
- Քնա՞ծ ես, որդի՛ս...
- Ուղղակի պառկած եմ, պա՛պ, չեմ քնում:
- Ես կոպիտ խոսեցի քեզ հետ...կներես ինձ. ահա՛, վերցրու ուզածդ գումարը:
Վերցնելով բարձն ու այնտեղից թղթադրամ հանելով` տղան ասաց.
- Շնորհակա՛լ եմ, պա՛պ...
Հայրը զայրացավ.
- Եթե գումար ունեիր, ինչու՞ խնդրեցիր:
- Պա՛պ, ինձ մոտ 200 է, վերցրու՛, ես ուզում եմ քո ժամանակից 1 ժամ գնել... անցկացրու այն ինձ հետ:

... կյանքը շատ կարճ է,որ այն ամբողջովին ծախսես աշխատանքի վրա. կա կարևոր երևույթ` ԸՆՏԱՆԻՔԸ: Եթե դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն,իսկ ընտանիքը չի կարող... ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին... 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել