News.am-ը գրում է․

Apple եւ Google ընկերությունները համատեղ ջանքերով ստեղծել են տեխնոլոգիաներ, որոնք նախազգուշացնում են մարդկանց նոր տիպի կորոնավիրուսի վարակակրի հետ շփման մասին, հաղորդում է  BBC News-ը:

Ընկերությունները հույս ունեն ստեղծել տեխնոլոգիա, որը թույլ կտա այդ նպատակով չներբեռնել օտար հավելվածներ:

Կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու նոր մեթոդը հիմնված է գաղտնիության սկզբունքի վրա, իսկ վարակակրի հետ շփման մասին նախազգուշացնող ազդանշանները կհաղորդվեն սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել