Հայտնի ամերիկացի մոդել և հաղորդավարուհի Թայրա Բենքսը մեկուսացման ընթացքում գիրացել է 15 կիլոգրամով և պատրաստվում է ավելի գիրանալ: Այս մասին աստղը հայտնել է Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութում:
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մոդելը տանը մնում է մեկուսացված: Harper’s Bazaar ամսագրին տված հարցազրույցում Բենքսն ասել է, որ այս ժամանակն անցկացնում է ուտելով:
Առավոտյան 46-ամյա մոդելը սև սուրճ է խմում՝ առանց հավելումների և շաքարի: Այնուհետև նա ուտում է սերուցքային հարած պանրով բուլկիներ, տապակված խոզապուխտ և տարբեր չիպսեր: Մոդելը հաճախ պատվիրում է նաև մեքսիկական ավանդական տակոներ:
Սուպերմոդելը նշել է, որ կարանտինային ժամանակահատվածում նա արդեն գիրացել է 15 կիլոգրամով: Միևնույն ժամանակ՝ Բենքսը նշել է, որ մտադիր է շարունակել ուտել նույն ձևով: Նա խոստացել է նիհարել հետագայում, բայց, իհարկե, ոչ մոտ ապագայում: